Մրցույթի կազմակերպիչ hello
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:
Մրցույթի թեմա
Գյումրու կոլորիտին բնորոշ աշխատանքներ
Մրցույթի նպատակ և խնդիրներ
Մրցույթին կարող են ներկայացնել հետևյալ ոլորտի աշխատանքներ.
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության կրթամշակութային, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունների
6-18 տարեկան դեռահասներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
Աշխատանքների ներկայացման պայմաններ
Աշխատանքներն ուղարկելիս կամ ներկայացնելիս անհրաժեշտ է նշել.
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչև հոկտեմբերի 5-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կորոշվեն նշյալ ոլորտներից մրցանակային աշխատանքները:
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը, որակին և ստեղծագործական մոտեցմանը:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ ժամը 18:00։
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ
Նկարները պետք է լինեն A2(420x594 մմ) կամ A3(297x420 մմ) չափի:
Դեկորատիվ-կիրառական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով և ցանկացած նյութով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, մետաղ, կավ, փայտ և այլն:
Պարգևներ
Յուրաքանչյուր տարիքային խմբում վերոնշյալ ոլորտների մրցանակային տեղեր զբաղեցրած ստեղծագործական աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով:
Մրցանակային աշխատանքները կցուցադրվեն Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը, «Ընտանիք» և Ջավախքի կրթամշակութային հաստատություններում:
Աշխատանքները ներկայացնել ներքոնշյալ փոստային և էլեկտրոնային հասցեներով։
Շիրակի մարզ, ք․ Գյումրի 3126,
Անի թաղամաս, 11փողոց, 5/2
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ
Հեռախոս +374 312 6 64 07
Էլ. հասցե՝ [email protected] , [email protected]
Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում
Ի գիտություն
Ուղարկված աշխատանքները վերադարձվում են:
Տնօրինություն
05/06/2023